Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Դավիթ Անանյան. «Նորֆոլկը» նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել
29/05/2018 16:15
Կիսվել

Դավիթ Անանյան. «Նորֆոլկը» նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ: 2017թ. բյուջեի կատարողականի քննարկման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում: «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը: Ես թերևս ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցվել են, թե ոչ, քննություն է ընթանում, որը կպարզի», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր:

Ինչպես Դավիթ Անանյանը նկատեց, նախկինում 8-9 ընկերություններ կային, որոնք միաժամանակ և բեռնափոխադրումներ էին իրականացնում, և մաքսազերծում, իսկ այս ընկերության ձևավորմամբ բեռնափոխադրումը մաքսազերծման գործընթացից տարանջատելու փորձ արվեց: Դավիթ Անանյանը նշեց, որ գուցե ավելի ճիշտ կլիներ այդ գործառույթը կատարվեր պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել», – հավելեց պաշտոնյան:

———–

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85