Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արթուր Ջավադյան. հնարավոր է Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հեռանան Հայաստանից
29/05/2018 19:56
Կիսվել

Արթուր Ջավադյան. հնարավոր է Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հեռանան Հայաստանից

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղյակ չէ Կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կառավարիչների արձագանքից՝ կապված պարտադիր բաղադրիչի՝ մեկ տարով հնարավոր հետաձգման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԲ նախագահը նշեց, որ կառավարությունում համակարգի մասին քննարկումներ ընթանում են, բայց որ ուզում են հետաձգել, ինքը դրանից տեղյակ չէ: Նա հիշեցրեց, որ իրենք անկախ մարմին են և զբաղվում են ֆինանսական շուկաների վերահսկմամբ ու կարգավորմամբ, իսկ քաղաքականության կրողը կառավարությունն է: «Երկու կառավարիչների հետ մշտապես քննարկումներ ունենում ենք, օրենքը դեռևս գործում է, և, համաձայն այդ օրենքի, հուլիսի 1-ից ներդրվելու է Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ասեմ, որ այս պահին գրեթե 200 հազար մասնակից ունի համակարգը, այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին նրանց թիվը կավելանա ևս 80-81 հազարով: Բավականին հուսադրող ցուցանիշներ կան ֆոնդերում գումարները պահելու առումով: Մեր աշխատակիցները սկսելու են առաջիկայում հրապարակել թվերը, դրանք տպավորիչ են»,-ասաց Արթուր Ջավադյանը՝ կոչ անելով անգամ չսպասել հուլիսի 1-ին ու արդեն հիմա միանալ համակարգին:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ կառավարիչները կհեռանան Հայաստանից հետաձգվելու պարագայում՝ ԿԲ նախագահն ասաց. «Այդ որոշումն իրենք պետք է կայացնեն, բայց, այո, հնարավոր է, եթե իրենց պլանավորածին չհամապատասխանի իրականությունը»: Արթուր Ջավադյանի դիտարկմամբ՝ իր նշած թվային տվյալները, ըստ որի այդքան մասնակից կունենա համակարգը, դեռևս 2014-ին է պլանավորվել կառավարիչների կողմից, նրանք էլ դրան համապատասխան ծախսեր են իրականացրել:

———–

Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: «Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը»,-հայտնել է նախարար Մանե Թանդիլյանը:

Մինչ փոփոխությունների նախաձեռնումը, ծրագրված էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար ուժի մեջ մտցնել այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12