Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ատոմ Ջանջուղազյան․ առանձին հարկատեսակների մասով դրույքաչափերի նվազեցումը դեռ պետք է քննարկել
01/06/2018 15:33
Կիսվել

Ատոմ Ջանջուղազյան․ առանձին հարկատեսակների մասով դրույքաչափերի նվազեցումը դեռ պետք է քննարկել

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի բացառում տարբեր հարկատեսակների մասով դրույքաչափերի վերանայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հավանական համարեց դա՝ նշելով, որ այն պետք է դառնա քննարկման թեմա: Պատասխանելով հարցին, արդյոք հարկային խիստ օրենսդրության պատճառով չէ՞, որ տնտեսավարողները խուսափում են հարկերից, Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա կարելի է պնդել, բայց որ պետք է քննարկել, միանշանակ է: Պետք է փորձենք վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են այդ վիճակին: Այստեղ միակողմանի դատելը, կարծում եմ, ճիշտ որոշման չի հանգեցնի: Պետք է հավասարակշռված ու ճիշտ որոշումներով առաջ գնալ»:

Նրա դիտարկմամբ՝ միշտ էլ կա պարադոքսը՝ գնորդն ուզում է էժան գնով ձեռք բերել ապրանքներ, վաճառողը՝ թանկ վաճառել, հարկ վճարողը ցանկանում է քիչ հարկեր վճարել, հարկ հավաքողն ուզում է շատ հավաքել: «Պետք է բոլորս միասին ճիշտ փոխզիջում գտնենք: Կարևոր է վստահության բաղադրիչը, եթե բոլորս գանք այդ փոխզիջմանը որպես ամենաճիշտ լուծում, այսքան մտահոգված ու կասկածամիտ չենք լինի»,-ավելացրեց պաշտոնյան:

Այսինքն՝ «ակնկալենք հարկային դրույքաչափերի նվազեցում» հարցին ի պատասխան՝ ֆիննախն ասաց. «Ակնկալենք: Քննարկումների արդյունքում ամեն ինչ հնարավոր է ակնկալել, մենք նախկինում էլ ունեցել ենք քննարկումներ, տարբերակներից մեկն էլ այն էր, որ վերանայվեն ուղղակի հարկերի դրույքաչափերը, բայց այստեղ պետք է համալիր գնահատականներ տրվեն: Հավատացած եղեք, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը գոնե կարճաժամկետ հատվածում հանգեցնելու է բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ մենք մյուս կողմից բյուջեով պարտավորություններ ունենք օրենքներով ստանձնած»:

Ինչ վերաբերում է ստվերից եկած եկամուտներին, ապա, ըստ Ջանջուղազյանի, եթե այն լինի միանվագ, դրա հիման վրա հնարավոր չի լինի երկարաժամկետ պարտավորություն ստանձնել: «Այդ դեպքում կքննարկենք անուղղակի հարկերի դրույքաչափերի վերանայման ճանապարհով բյուջեի հնարավոր ճեղքը փակելու եղանակը: Բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ես հիմա մոտեցումն եմ ներկայացնում: Տրամաբանությունն այն է, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը թույլ կտա ավելի շատ տնօրինվող եկամուտներ ունենալ, որոնք ներդրումների ու խնայողությունների վրա կազդեն»,-եզրափակեց պաշտոնյան:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6