Ֆինանսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Վահան Քերոբյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
11/06/2018 20:43
Կիսվել

Վահան Քերոբյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին

Հայտնի գործարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ։

«Կառավարությունն ընդհանուր առմամբ, կայացրեց կոմպրոմիսային որոշում պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որի արդյունքում ֆինանսական բեռը, որը կրում է բիզնեսը, էապես չի ավելանա, և կարծում եմ, որ թափանցիկ գործող ընկերությունները կօգտվեն այս հնարավորությունից: Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ կառավարությունը տեղեկացներ, թե

ա) բյուջեն, որ ձևավորվում է մեր տված հարկերից և պետության ձեռք բերած պարտքերից, ի՞նչ միջոցների հաշվին է իր վրա կրելու ահռելի լրացուցիչ բեռը;

բ) ի՞նչ քայլեր են հրատապ գործադրելու, որպեսզի Կենտրոնական Բանկի հարգելի գործընկերներ Varoujan Avedikian-ի, Karen Hakobyanի և այլոց կողմից բազում անգամ գովերգված “երկար փողերը” վերջիվերջո հնարավորություն ունենան հայտնվել տնտեսության մեջ, քանի որ այսօր, ու դա ես անձամբ ապացուցել եմ իրենց, այդ փողը ռեալ տնտեսության մեջ հայտնվելու շատ փոքր հավանականություն ունի ներկա օրենսդրական սահմանափակումների պատճառով:

Բացի այդ, ես կարծում եմ, որ ՀՀ Կառավարությունը, ներառյալ նաև Կենտրոնական Բանկը, պետք է ամբողջությամբ փոխեն իրենց վերաբերմունքը ֆինանսական և մերձֆինանսական համակարգի նկատմամբ, և որդեգրեն տնտեսական աճին ուղղված դրամավարկային քաղաքականություն, որն այսօր չկա:

Ավելին, այսօր, իհարկե ԿԲ-ն կզարմանա, բայց Հայաստանում տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը, դա ֆինանսական միջոցների հասանելիությունն է, որը ԿԲ թիվ մեկ KPI-ն է!!

Զմայլվելով ՀՀ Կառավարության կոմպրոմիսային լուծումով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հիմնական մարտահրավերները դեռևս առջևում են», – գրում է Քերոբյանը:

Վահան Քերոբյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00