Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը
24/09/2018 17:51
Կիսվել

Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ բանկի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նախ նշեց, որ կարևորում է նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: Նա բարձր գնահատեց Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում՝ մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրին գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը, հիմնական գործիքները, գրանցված ցուցանիշները:

Հյուրերը նույնպես շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և այն գործակցության համար, որ վերջին տարիներին ծավալվել է Հայաստանի և ՎԶԵԲ միջև: Նրանք շատ բարձր գնահատեցին ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունեցին ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Մասնավորապես, հյուրերի կողմից բարձր գնահատվեցին այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ներքո ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ գործադրած քայլերի արդյունավետությունը և ԿԲ թիմի մասնագիտական բարձր մակարդակը: Նրանք նշեցին նաև, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում կողմերի միջև ներկայիս գործակցության հետագա խորացման համար:

ԿԲ համապատասխան պաշտոնյաների կողմից ներկայացվեցին գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականության հիմնական սկզբունքներն ու գրանցված արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն ծավալվեց՝ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Պարոն Ջավադյանը հույս հայտնեց, որ Բանկը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և հայտնեց երկկողմ գործակցությունը նույն կառուցողական ոճով շարունակական պահելու Կենտրոնական բանկի պատրաստակամության մասին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64