Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՓՄՁ-ները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից
08/11/2018 14:47
Կիսվել

ՓՄՁ-ները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից

ՀՀ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի շնորհիվ փոքր ու միջին ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ դրանք միտված են կանխելու այն չարաշահումները, որոնք կարող են թույլ տալ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունները: Ֆինանսների նախարարի խոսքով՝ նոր կարգավորումները տարածվելու են ոչ թե գործող 2 մլն դրամ ծավալով վարկային գործարքների, այլ 5 մլն դրամի չափով գործարքների վրա:

Ֆինանսական ոլորտին առնչվող մի շարք օրենքներում նախատեսվող փոփոխությունները կարգավորելու են գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, հստակեցնելու են վարկառուների իրավունքները և վարկատուների պարտավորությունները, ինչպես նաև՝ սահմանելու են վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները:

Նոր կարգավորումներով պարտադիր պայման կլինի վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետևաբար և` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ կարևոր փոփոխություններից է լինելու նաև այն, որ վարկ տրամադրողը պարտավորվելու է վարկառուին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն իր սպասարկման տարածքում, այլ նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ նշել է, որ դրանցով նախատեսվում է վերացնել նաև գործարքների ստորին շեմը՝ 100 հազար դրամը, որը օրենքի կարգավորման տիրույթից դուրս էր թողնում այդ շեմից ցածր վարկային գործարքները: ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ սույն օրենսդրական կարգավորումը ենթադրում է, որ վարկատուն պարտավոր է հստակ նշել «էֆեկտիվ»՝ փաստացի տոկոսադրույքը, ապահովել վարկառուի պատշաճ իրազեկումը, ինչպես նաև՝ հնարավորություն տալ վարկառուին վարկը վերցնելուց հետո 7 օրվա ընթացքում փոշմանելու դեպքում հրաժարվել վարկից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85