Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրենը չի ցանկանում համակարգը քայքայելու հաշվին նվազեցնել գազի սակագինը
08/11/2018 19:11
Կիսվել

Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրենը չի ցանկանում համակարգը քայքայելու հաշվին նվազեցնել գազի սակագինը

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման կամ բարձրացման հարցին վերջնական պատասխան կտա միայն ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: Ընկերությունը չի ցանկանում նվազեցնել գազի գինը՝ համակարգը քայքայելու հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Դեռ չեմ կարող ասել սակագինը կբարձրացվի, թե կիջեցվի, քանի դեռ քննարկումներ են ընթանում: Սակագինը կախված է ներկրման գնից և մարժայից: Այդ երկուսն էլ քննարկվում են»,-ասաց Թադևոսյանը

Ի պատասխան հարցի՝ ինքը սակագնի իջեցման հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, նա ընդգծեց. «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելու, որպեսզի իջեցնենք սակագինը, ապա այդ մոտեցումը պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»:

Հարցին, թե գազի գնի նվազումը միայն քայքայման հետ է կապված, Թադևոսյանը պատասխանեց՝ եթե ֆինանսները չեն բավարարում, ուրիշ ինչի՞ հետ է կապված: Նա նշեց, որ 2017-ի հունվարին 13.4 մլրդ դրամ գումար վերցրել են իրենց վրա, իջեցրել են գազի սակագինը: «Մենք դեռ չենք լուծել այն խնդիրը, որը վերցրել էինք մեզ վրա, ինչպե՞ս նոր իջեցում անենք: Մենք դեռ քննարկումների մեջ ենք հետագա գնի համար, թե ինչպիսին է գազի գինը, ինչպիսի մարժա ենք ուզում և ինչպիսի ծառայություն ենք ցանկանում ունենալ: Դրան համապատասխան էլ կունենանք գազի սակագին»,- նկատեց նա:

Ընկերության գլխավոր տնօրենը բացառեց ներքին ծախսերի չարաշահումները: Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի ձեռքբերման պայմանագրին՝ նա նշեց, որ դրա բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52