
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակ՝ GBA-ի կողմից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։
Մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն։