Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգընթաց՝ կբարձրանա կուտակային կենսաթոշակի բաղադրիչը
04/12/2018 14:09
Կիսվել

Եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգընթաց՝ կբարձրանա կուտակային կենսաթոշակի բաղադրիչը

Կառավարությունը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը տարածվեց նաև մասնավոր հատվածում աշխատողների վրա, և որպեսզի հասարակության սոցիալական բեռը չծանրանար՝ կառավարության նախաձեռնությամբ ժամանակավոր փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով նախկին 5%։ 5% համամասնության փոխարեն սահմանելով՝ 7.5%։2.5%, որտեղ 7.5% վճարում է պետությունը, 2.5%՝ գործատուն։ Այս համամասնությունը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ հարկային բարեփոխումների նոր փաթեթը ուժի մեջ չի մտել։

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով՝ Կառավարությունը հարկային բարեփոխումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն։ 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից գործելու է եկամտային հարկի միասնական, համահարթ 23 դրույքաչափ, որը մինչև մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նախատեսվում է նվազեցնել մինչև 20 տոկոս:

Ժամանակահատված      Եկամտային հարկի դրույքաչափը

2019 թ հուլիսի 1-ից      23 տոկոս

2020 թ հունվարի 1-ից   22 տոկոս

2021 թ հունվարի 1-ից   21 տոկոս

2022 թ հունվարի 1-ից   20.5 տոկոս

2023 թ հունվարի 1-ից   20 տոկոս

Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Այսինքն, աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:

Հաջորդիվ առաջարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը սահմանել ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը: Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12