Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կենտրոնական բանկ. 2018 թ. դեկտեմբերի 25-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
17/01/2019 20:48
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2018 թ. դեկտեմբերի 25-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Մարտին Գալստյանը:

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 25-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2018 թ-ի նոյեմբերին ևս դիտվել է ամսվա սեզոնայնության համեմատ ցածր գնաճ՝ 1.0%, որը հիմնականում պայմանավորվել է «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի գների փոփոխություններով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է -0.3 տոկոսային կետ: Արդյունքում, նոյեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%: Միաժամանակ, բնականոն գնաճը նոյեմբերին նույնպես նվազել է՝ կազմելով տ/տ 2.8%, քանի որ արձանագրվել են մի շարք ապրանքատեսակների գների՝ տարեվերջի սեզոնային դրսևորումների համեմատ ավելի ցածր մակարդակներ, ինչը պայմանավորված է գնահատվող թույլ ներքին պահանջարկով:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին. նշվեց, որ  2018 թ-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն, պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Դրա հետևանքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7%, իսկ տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով և մասնավոր ծախսումների աճի որոշ չափով դանդաղմամբ:

Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն ընթացել են սպասվածին համապատասխան, իսկ ապրանքահումքային միջազգային շուկաներում պահպանվել է գնաճային միջավայրի թուլացման միտումը: Միևնույն ժամանակ, շարունակվում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային պայմանների խստացումը:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ տարեվերջին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդն անդրադարձավ գնաճի վրա ազդող մի շարք գործոնների, այդ թվում՝ տարեսկզբից մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմանը, որի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.1-0.4 տոկոսային կետ: Ընդհանուր առմամբ կարևորվեց 2019թ-ին իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, որը զգալի ազդեցություն կարող է ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա: Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ դրամավարկային դիրքը, որը, արտաքին աշխարհում տոկոսադրույքների բարձրացման ներքո, դառնում է առավել խթանող: Այս պարագայում, գնաճի ապագա հետագծի տեսանկյունից քննարկվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվեց տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ գնաճի վերականգնման դանդաղ հետագիծ ունենալու տեսանկյունից գործող մակարդակը գնահատելով բավարար խթանող: Վերջինս, ըստ էության, գնահատվում է ավելի արդյունավետ ուղի՝ երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը նպաստելու համատեքստում: Դա նաև ենթադրում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն անդրադարձավ նաև առկա գնաճային ռիսկերին, որոնք առավելապես նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6