
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է թվային տնտեսության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բրյուգե, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Սպառման նոր ձևերի և թվային գործարարության մարտահրավերները» միջազգային երկօրյա համաժողովին:
Համաժողովին քննարկվելու են «Թվայնացման ազդեցությունը տնտեսության վրա և չափելիության խնդիրները», «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները նոր թվային միջավայրում» և «Թվային տնտեսության հարկումը և կարգավորումը» թեմաները:
Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: