Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կենտրոնական բանկ. ՀՀ միջազգային պահուստները 2018 թ.-ին նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարիով
06/03/2019 19:56
Կիսվել

Կենտրոնական բանկ. ՀՀ միջազգային պահուստները 2018 թ.-ին նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարիով

ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:

ՀՀ միջազգային պահուստները 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով: 2018 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման և սպասարկման համար զուտ վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը:

ՀՀ կենտրոնական բանկի այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ և այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով:

Միաժամանակ կարևոր է նշել, որ միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով:

ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել  արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով:

Նաև որպես այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը և գնահատականը՝ https://www.imf.org/external/datamapper/ARA/index.html

Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլ նաև ավելի բարձր է գնահատվում հարևան երկրների համեմատ:

Ֆինանսական շուկաներում ձևավորված միտումների և ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է  միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12