Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
ՊԵԿ-ը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին 50%-ով ավելի ծանուցում է ուղարկել բիզնեսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ
13/03/2019 20:39
Կիսվել

ՊԵԿ-ը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին 50%-ով ավելի ծանուցում է ուղարկել բիզնեսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ

Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 1043 ծանուցում, ինչը 50%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, 2018թ. 12 ամիսներին ՀԴՄ-ներով, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 9370 ծանուցում: 2475 դեպքում հարկ վճարողներն արձագանքել են ծանուցումներին: Բիզնեսի հետ երկխոսության արդյունքում 2019թ. երկու ամիսներին 12,5 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մոնիտորինգի կենտրոնում կատարվող ավտոմատ վերլուծությունների ու ծանուցումների շնորհիվ հարկային մարմնի հսկողական միջոցառումները հիմնավորված և թիրախային են դառնում. «Միայն բազմակի ծանուցված և վարքագծում դրական փոփոխություն չդրսևորած ռիսկային հարկ վճարողների ցանկերն են ուղարկվում համապատասխան ստորաբաժանումներին` հսկողական միջոցառումների իրականացման համար: Արդյունքում նվազում է հարկային մարմնի աշխատակիցների հետ հարկ վճարողի շփումը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Կարինե Մնացականյանը: Ըստ նրա` հսկողական միջոցառումների արդյունքների և ծանուցումների պատասխանների ամփոփմամբ շարունակաբար կատարելագործվում է ավտոմատ համակարգի ռիսկի գնահատման մեխանիզմը: Մասնավորապես` մշակվել և ծրագրավորման փուլում են գտնվում եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման ռիսկայնության գնահատման չափանիշներ, որոնց ներդրումից հետո ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնում վերլուծության կենթարկվեն նաև, օրինակ, օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ հայտարարագրած գործատուների ռիսկերը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44