Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան
21/03/2019 13:19
Կիսվել

Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։

«Այսպես կարող ենք ասել՝ մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է, որ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, ու որի հետևանքով առաջանում են խնդիրներ. մարդիկ, ժարգոնով ասած, տոկոսի տակ են ընկնում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ

ՀՀ օրենսդրությամբ կա հնարավորություն, որպեսզի առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի։

«Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է անենք պետական ծրագրեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ «Այս պահին աշխատում ենք ԿԳՆ-ի հետ, վերապատրաստում են անցել դպրոցների 12 հազար ուսուցիչներ», – ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով՝ իր առաջարկն այն է, որ շատ խիստ պատժվեն առանց լիցենզավորման գործունեություն ծավալողները։

«Որովհետև 50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է։ Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ 50 հազարը, ես չեմ կարծում, որ բավարար կանխարգելիչ միջոց է», – ասաց ԿԲ նախագահը։

Հարցին միջամտեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով. «Մի բան հարցնեմ. եթե մենք բուն գործունեության հետ խնդիր չունենք, գովազդի հետ կապված ինչո՞ւ ենք խնդիր առաջացնում, գուցե գործունեությունն արգելենք ու դրա համար սահմանենք վարչական պատասխանատվություն»։

Նրա խոսքով՝ պետք է գործունեությունն արգելել ու այդ արգելքին չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել անձանց։

Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, ի վերջո, նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ։

«Գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց ձեր բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է», – ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց. «Հիմա կո՞ղմ եք, թե՞ դեմ եք»։

«Կողմ ենք, պարոն վարչապետ», – ասաց Ջավադյանը։

«Համոզվա՞ծ եք, որ կողմ եք», – կատակեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ պաշտոնապես ասում է՝ այն, որ որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի։

«Այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Քննարկումից հետո կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58