Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Նիկոլ Փաշինյան. Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով որևէ խնդիր չկա
27/03/2019 16:34
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով որևէ խնդիր չկա

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման և ընթացքի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Նույնիսկ տարիներ առաջ պլանավորված է, թե մենք ինչպես ենք այդ պարտքը սպասարկելու: Դա միջնաժամկետ ծախսերի ծրագրով է նախատեսված, դա նոր միջնաժամկետ ծախսերի ծրագրով ևս նախատեսված կլինի»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ իր ղեկավարած կառավարության գործունեության 10 ամիսների արդյունքներով վստահ է, որ կարողանալու են հասնել հռչակած տնտեսական խնդիրների լուծմանը: «Կա՞ն ռիսկեր դրա համար: Ռիսկեր կան, բայց դրանք կապված են ոչ թե Հայաստանի հետ, այլ այդ ռիսկերը կապված են գլոբալ իրավիճակի և գլոբալ ճգնաժամերի հետ: Ես հույս ունեմ, որ այն տնտեսական մոդելը, որը մենք կառուցում ենք, առավել հարմարեցված կլինի նաև արտաքին շոկերին դիմակայելու առումով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու են: «Մեր տնտեսական ցուցանիշները մեզ հուշում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Միջազգային փորձագիտական կազմակերպությունները գնահատում են, որ մեր երկրում 50 տոկոս ստվեր կա: Մենք պետք է գնանք այդ ստվերի հարկման ճանապարհով: Բայց ստվերի հարկման համար շատ կարևոր նախապայման կա՝ կոռուպցիայի բացակայությունը, որովհետև այդ ստվերային գումարները ոչ թե ստվերային տնտեսության գործող անձանց մոտ են մնում, այլ շատ դեպքերում դրանցով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում: Այդ ո՞նց է, որ մենք 10 ամսվա մեջ կարողանում ենք պլանավորել 40 միլիարդ դրամ ավելի հավաքագրել: Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն այն է, որ կառավարությունը և իշխանությունը չեն գնում այդ բիզնեսներից իրենց բաժինը «հավաքելու», և այդ գումարն առաջանում է», – նշեց Փաշինյանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93