Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
168 ժամ. Եկամուտների ինչ գերակատարման մասին է խոսում վարչապետը. բյուջեի ճշգրտումը երբվանի՞ց դարձավ աննախադեպ երևույթ
30/03/2019 11:51
Կիսվել

168 ժամ. Եկամուտների ինչ գերակատարման մասին է խոսում վարչապետը. բյուջեի ճշգրտումը երբվանի՞ց դարձավ աննախադեպ երևույթ

«Վերջին երեք ամիսների ընթացքում, ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ բերված ցուցանիշը վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ նախկինում չի եղել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվեն։

Վարչապետն այնպիսի ոգևորությամբ է խոսում այս ամենի մասին, որ քիչ է մնում հավատաս, որ իսկապես գործ ունենք աննախադեպ երևույթի հետ։ Իրականում ոչ մի աննախադեպ երևույթ էլ չկա` այդպես է եղել ամեն տարի։ Պարզապես վարչապետը որոշել է հերթական չհիմնավորված հայտարարությունն անել`  հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով։

Բայց մինչ դրան անդրադառնալը՝ մեկ ճշտում. հայտարարված 40 մլրդ դրամը դեռ 90 մլն դոլար չէ, ինչպես ասում է վարչապետը։ Այն համարժեք է 82-83 մլն դոլարի` կախված, թե ինչքան կլինի դոլարի փոխարժեքը։

Հիմա անցնենք բուն թեմային։ Վարչապետի հայտարարած 40 մլրդ դրամ ավելացումը վերաբերում է ընդամենը բյուջեի եկամուտների ճշգրտմանը։ Այդպիսի ճշգրտումներ` պայմանավորված տարբեր գործոններով, ամեն տարվա սկզբին էլ արվում են։ Խոսքն ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի մասին է։ Հենց նման ճշգրտումների հետևանք էր, որ անցած տարի թերակատարվեց բյուջեն, իսկ Պետեկամուտների կոմիտեին չհաջողվեց ապահովել նախատեսված հարկային եկամուտները։ Հակառակ դեպքում կստացվեր, որ դրանք մի բան էլ գերակատարվել են։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մի փոքր բացենք փակագծերը։

Այսպես` Ազգային ժողովի կողմից հաստատված, ասենք` 2018թ. պետական բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 1 տրիլիոն 308 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը տարվա ընթացքում կառավարությունը ճշգրտեց։ Արդյունքում` բյուջեի եկամուտներն ավելացվեցին ևս 32 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները նախատեսված 1 տրիլիոն 248 մլրդ դրամից հասցվեցին շուրջ 1 տրիլիոն 262 մլրդ դրամի։

Հասկանալի է, որ ճշգրտումներն օդից չեն վերցվում` դրանք կապված են, առաջին հերթին՝ տնտեսական գործընթացների և հարկային վարչարարության հետ։

Այնպես չէ, որ բյուջեի եկամուտների և ծախսերի ճշգրտումներ կատարվել են միայն անցած տարի և այն էլ՝ իշխանափոխությունից հետո։ Այդպես է եղել նաև մինչ այդ։

Բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ ճշգրտման ժամանակին գնաց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ազգային ժողովում հաստատված 1 տրիլիոն 210 մլրդ դրամից 2017թ. պետական բյուջեի եկամուտները հասցվեցին 1 տրիլիոն 321 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, ճշգրտման արդյունքում այն ավելացվեց 111 միլիարդով։ Դրա համար հիմք ընդունվեց մի կողմից՝ տնտեսական իրավիճակը, մյուս կողմից` բյուջեի եկամուտների հավաքագրման դինամիկան, առկա դրական ազդակները, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը և մի շարք այլ գործոններ։

Այնպես որ, իրականում ամենևին էլ որևէ արտառոց կամ աննախադեպ երևույթի հետ գործ չունենք, ինչպես հայտարարում է վարչապետը։ Դա սովորական գործընթաց է, որ մշտապես արվում է։ Այլ հարց է, թե տարեվերջին որքանով է հաջողվում կատարել բյուջեի ճշգրտված պլանը։ Ժամանակից շուտ ընդհանրապես անիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին, ինչն անում է վարչապետը։ Հատկապես որ, ճշգրտված պլանը հիմնականում թերակատարվում է։

Ասենք` անցած տարի կառավարությանը չհաջողվեց այն կատարել։ 2017թ. ևս բյուջեի ճշգրտված պլանը թերակատարվեց։

Ու դեռ հարց է, դա կհաջողվի՞ անել այս տարի, թե՞ ոչ, չնայած հայտարարված 40 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ։ Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին կիսամյակում բյուջեի ճշգրտված պլանով նախատեսված հավելյալ 48 մլրդ դրամից հավաքվեց 27 միլիարդը։ Հիմա կառավարությունը նախատեսում է տարվա կտրվածքով հաստատված բյուջեի համեմատ՝ ավելի հավաքել 40 մլրդ դրամ։

Դա բյուջեի գերակատարո՞ւմ է, թե՞ ոչ, այնքան էլ միանշանակ չէ։ Եթե կառավարությունը որոշել է հրաժարվել ճշգրտումներից, գուցե։ Բայց այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կստացվի, որ առնվազն նախորդ երկու տարիներին բյուջեի եկամուտները գերակատարվել են։

Մասնավորապես, առանց ճշգրտումների 2017թ. Ազգային ժողովի կողմից հաստատված 1 տրիլիոն 210 մլրդ դրամի փոխարեն՝ ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ, իսկ 2018թ. հաստատված 1 տրիլիոն 308 մլրդ դրամի փոխարեն՝ 1 տրիլիոն 340 միլիարդ։ Նույն տրամաբանությամբ՝ կստացվեր, որ 2017թ. բյուջեն գերակատարվել է՝ 27 միլիարդ, իսկ 2018թ.` 32 մլրդ դրամով։

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ։ Ինչպես 2017թ., այնպես էլ 2018թ. բյուջեի եկամուտները թերակատարվել են, քանի որ դրանց կատարողականը հաշվարկվում է ճշգրտված պլանի համեմատ։ Ուրիշ բան, որ հիմա կառավարությունը գուցե որոշել է փոխել այդ մեթոդաբանությունը` եկամուտների գերակատարում ցույց տալու համար։ Թեև հասկանալի է, որ դրանից իրականում ոչ թե բովանդակությունն է փոխվում, այլ միայն ձևը։

Ամեն դեպքում, ճշգրտումը պատասխանատվության այլ մակարդակ է ենթադրում։ Եթե ճշգրտված ցուցանիշը չի կատարվում, նշանակում է՝ բյուջեն թերակատարվել է։ Մինչդեռ, չճշգրտելու դեպքում ստացվում է այն, ինչի մասին խոսում է վարչապետը», – գրում է 168 Ժամը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90