ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 01/04/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 486.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.24 դրամով և կազմել 546.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.08 դրամով և կազմել 637.11 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 3.08 դրամով և կազմել 20258.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.49 դրամով և կազմել 236.15 դրամ: Պլատինի գինն աճել է 140.21 դրամով և կազմել 13292.95 դրամ: