Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Կոնվերս Բանկ. Գարնանային տոներին նվիրված ակցիայի մասնակիցներից երեքը առաջիկայում Շրի Լանկա կուղևորվեն
18/04/2019 11:16
Կիսվել

Կոնվերս Բանկ. Գարնանային տոներին նվիրված ակցիայի մասնակիցներից երեքը առաջիկայում Շրի Լանկա կուղևորվեն

Կոնվերս Բանկում ամփոփել են Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s  քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության( ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):

Մրցույթի արդյունքով, առավելագույն քանակով Գարնանային միավորներ հավաքած քարտապանից բացի, Շրի Լանկայում հանգստանալու հնարավորություն են ստացել նաև Միավորների քանակով երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հաճախորդները: Նրանց ուղեգրերը տրամադրվել են համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով:

«Գարնանային տոների կապակցությամբ հայտարարված անկանխիկ գործարքների խրախուսման ակցիայի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է Բանկի Woman’s քարտապանների կողմից անկանխիկ գործարքների ծավալը՝  կազմելով ընդհանուր գործարքների 52 տոկոսը: Զգալիորեն աճել է նաև Woman’s քարտերի, ինչպես նաև քարտատեսակով  վարկային սահմանաչափի նկատմամբ պահանջարկը»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Նա նշել է, որ ներկայում Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, իրականացնում է հերթական լոյալության ակցիան՝ #ՎիզաԴեպիԵվրոպա, որի շրջանակում, կատարելով անկանխիկ հնումներ և հավաքելով Աստղեր, Բանկի հաճախորդներից 10-ը կստանա Եվրոպայում հանգստանալու հնարավորություն:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16