Ժամանակ. Տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, դրանք հայտնվել են «սև շուկայում»
«Վերջին շրջանում տնտեսվարողները դժգոհում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր:
ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շուկան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով:
Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը: Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կարողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը», – գրում է Ժամանակ օրաթերթը: