Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Արթուր Ջավադյան. այս տարվա սեպտեմբերին արժույթային պահուստները մոտ 200 մլն դոլարով աճել են
24/10/2019 19:05
Կիսվել

Արթուր Ջավադյան. այս տարվա սեպտեմբերին արժույթային պահուստները մոտ 200 մլն դոլարով աճել են

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել: Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ սա իսկապես նախադեպ չունի: «Նույնիսկ 2004-2006 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել: Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք: Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ: Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ»,- ասաց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարեվերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64