Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված գիտաժողովին
Այսօր Մինսկում կայացել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԲ պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Գիտաժողովը նվիրված էր ազգային արժույթների հանդեպ վստահության բարձրացման հիմնախնդիրներին։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կենտրոնական բանկերի կողմից վարվող դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները, գների և ֆինանսական կայունության ապահովումը որպես դոլարիզացիայի դեմ պայքարի և ազգային արժույթների հանդեպ հասարակության վստահության բարձրացնան կարևոր գործիքներ։