Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 9.4%-ով
14/11/2019 13:02
Կիսվել

Նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 9.4%-ով

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:

Համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում կազմել են 764.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90.8 մլրդ ՀՀ դրամով կամ 13.5%-ով:

ՀՀ 17 առևտրային բանկերը կազմելով 1000 խոշոր հարկատուների ցանկի ընդամենը 1.7 %-ը՝ նշված ժամանակահատվածում վճարել են 42.3 մլրդ դրամի չափով հարկեր կամ ընդհանուրի 5.5%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով:

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 489 մլն դրամ և գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 734 մլն դրամ:

Հավելենք, որ ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի մասով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 298.2 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 67.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 5.5 մլրդ դրամով կամ 15.9%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով, ուղղակի հարկերով, 12 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-յակի ցուցակում: 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը եղել է 2 մլրդ 354 մլն դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 262 մլն դրամ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25