Ամունդի-Ակբա հավասարակշռված ֆոնդի ակտիվների դինամիկան
Ինչպես գիտեք, ֆոնդի ակտիվները ձևավորվում են երկու բաղադրիչներից՝ մասնակիցների կողմից (համար) կատարվող սոցիալական հատկացումներից և կառավարման արդյունքում ապահովված եկամտից։
Ստորև գրաֆիկում ներկայացված է 2014-2019թթ․ (նոյեմբերի վերջի դրությամբ) Ամունդի-Ակբա հավասարակշռված (AMBAL) ֆոնդի ակտիվների դինամիկան՝ ըստ այդ 2 բաղադրիչների։
Մասնավորապես կարող ենք տեսնել, որ նշված ժամանակահատվածի վերջի դրությամբ հավասարակշռված ֆոնդի ակտիվների շուրջ 23%-ը կամ 530 մլն․ դրամը ապահովվել է կառավարման արդյունքում ստացված եկամտի հաշվին։
Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի ակտիվների դինամիկան կներկայացնենք շուտով: