
ԱՄՆ բյուջեի պակասուրդը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում:
Վերջինիս տեղեկատվությամբ՝ պակասուրդը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի: Բյուջետային վարչության մասնագետները նշում են, որ այն դեպքում, եթե կանխատեսումը հաստատվի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծն ավելի քան հինգ տարվա ընթացքում: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին:
Վերջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 1 տրիլիոն դոլարի Է հասել 2012 թվականին: Իսկ առավելակետը եղել Է 2009 թվականին, երբ այդ գումարը հասել Է 1,4 տրիլիոն դոլարի նշագծին:
10:30 19/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 462.00 | 463.00 |
AMD / EUR | 480.00 | 487.00 |
AMD / RUR | 6.88 | 7.25 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով