
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/02/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 478.85 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.25 դրամով և կազմել 530.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 7.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով և կազմել 626.00 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 4.59 դրամով և կազմել 24389.37 դրամ: Արծաթի գինն աճել է 0.06 դրամով և կազմել 275.35 դրամ: Պլատինի գինն աճել է 2.77 դրամով և կազմել 14764.17 դրամ: