Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԳԲԱ Լիզինգ. փոփոխություններ՝ ի նպաստ հաճախորդների, վարձավճարները չկատարածների գրաֆիկներում
10/04/2020 18:43
Կիսվել

ԱԳԲԱ Լիզինգ. փոփոխություններ՝ ի նպաստ հաճախորդների, վարձավճարները չկատարածների գրաֆիկներում

Հոգ տանելով իր հաճախորդների մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) որոշում է կայացրել ս.թ. մարտ 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վարձավճարները չկատարած հաճախորդների գրաֆիկներում կատարել ի նպաստ հաճախորդների փոփոխություններ՝ պարտավորությունները չհամարելով ժամկետանց և չհաշվարկելով տուժանք։

Ըստ այդմ՝

– Հավասարաչափ (անուիտետային) մարումներ նախատեսող գրաֆիկով լիզինգի պայմանագրերի դեպքում գրաֆիկները կփոփոխվեն այնպես, որ նախկինում սահմանված վարձավճարների չափերը կմնան անփոփոխ, փոխարենը՝ կերկարաձգվի լիզինգի վերջնաժամկետը։ Ընդ որում, մարումների ժամանակ առաջնահերթ կարգով վճարման ենթակա կլինեն կուտակված տոկոսները,

– Հավասարաչափ կապիտալի մարումներ նախատեսող գրաֆիկով լիզինգի պայմանագրերի դեպքում գրաֆիկները կփոփոխվեն այնպես, որ նախկինում սահմանված կապիտալի չափերը կմնան անփոփոխ, փոխարենը՝ կերկարաձգվի լիզինգի վերջնաժամկետը։ Կապիտալի վճարման ժամկետների երկարաձգման արդյունքում համամասնորեն կավելանան վճարման ենթակա տոկոսները,

– Սուբսիդավորման ծրագրերով տրամադրված լիզինգի պայմանագրերի դեպքում չվճարված կապիտալի գումարները համամասնորեն կբաշխվեն լիզինգի հետագա վարձավճարների միջև՝ շարունակելով դրանց վրա հաշվարկել տոկոս, իսկ չվճարված տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ։

Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն այդ պայմաններին համաձայնություն տված։

Այնուամենայնիվ, եթե հաճախորդները կցանկանան դիմել մեզ լիզինգի գրաֆիկում անհատական փոփոխություն կատարելու խնդրանքով, ապա նշված դիմումները նույնպես հնարավորության դեպքում կբավարարվեն։

Վերը նշված առաջարկը չի գործում հետևյալ հաճախորդների վրա` Ընկերության նկատմամբ փաստացի (մինչև մարտի 16-ը չվճարված) ժամկետանց պարտավորություն ունեցող հաճախորդներ, Ընկերությունից պարտավորությունն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու պահանջ ստացած հաճախորդներ:

Lիզինգի պարտավորությունները մարելու նպատակով հորդորում ենք օգտվել`

– ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից (տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ` https://www.acba.am/hy/about-bank/Branches-and-ATMs),

– ACBA Mobile բջջային հավելվածի ծառայություններից,

– «ԻԴՐԱՄ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ ՝ 010 31 88 88 (ներքին՝ 8089) կամ 010 56 39 45։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98