Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արմսվիսբանկը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր
01/06/2020 11:31
Կիսվել

Արմսվիսբանկը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 28-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Նվիրատվության արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով` հատկապես այս ժամնակահատվածում  երբ լայն տարածում պետք է ստանա ներքին տուրիզմը։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մեր խորին շնոհակալությունն ենք հայտնում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին՝ այս չափազանց կարևոր նվիրատվության համար։ Աուդիոգիդերի մասին միայն երազել կարելի էր: Այս սարքերը ես դեռևս տեսել եմ 2001թ-ին ԱՄՆ_ում, իսկ այժմ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ մեզ համար սա իրականություն է։ Ներկայումս մենք աշխատում ենք թանգարանի տեքստերի մշակման ուղղությամբ», – նշել է թանգարանի տնօրեն Սոնյա Հարությունյանը:

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը», – նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Մայիս ամսվա ընթացքում Բանկի կողմից նվիրաբերվել են նաև 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին և 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52