ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT51246104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ 02/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 02-ին, կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT51246104 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 986 000 000 դրամ: Այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը 2 840 000 000 դրամ է, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 146 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 9.9800%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.9091%:
Աճուրդին մասնակցել է 16 դիլեր: