ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
«Հայռուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կատարեց իր կողմից թողարկած, 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի շրջանառության ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (HRGAB2) երկրորդ կիսամյակային արժեկտրոնների վճարումը անվանական արժեքի 4.75%-ի չափով (տարեկան տոկոսադրույքը 9.5% է):
Պարտատոմսերի թողարկման տեղաբաշխող և հաշվարկային բանկ է հանդիսանում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: