Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10,8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
29/06/2010 17:10
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10,8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 10.8 մլրդ դրամ պակասուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 34.5 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 15.8 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 17.9%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -5.0 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 57%-ը: 
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 5.5 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների զուտ մարումը, որից 4.7 մլրդ դրամն ուղղվել է գանձապետական պարտատոմսերին` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 13.1 մլրդ դրամ զուտ մուտքերի դիմաց: Մուրհակների մարման նպատակով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով` կազմելով 21.7 մլն դրամ: 772.8 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը: Անցած ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են 21.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի համար ծրագրվածի 28.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 218.8 մլն դրամի վարկեր` կազմելով առաջին կիսամյակում նախատեսվածի 79.6%-ը: Նշված գումարից 175 մլն դրամն ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում:
 
Առաջին կիսամյակում նախատեսված 73.5 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից անցած հինգ ամիսների ընթացքում օգտագործվել է ընդամենը 8.1 մլրդ դրամ: Շուրջ 13.5 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից 5.1 անգամ գերազանցելով տարեկան ծրագիրը, որի զգալի մասը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից: 
19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72