ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2011թ-ի մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,487,958 ԱՄՆ դոլար` 373.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,167,775 ԱՄՆ դոլար` 374.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այս նույն ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում իրականացվել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.06դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միևնույն ժամանակ, միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 374.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: