ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 08/11/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.15 դրամով և կազմել 362.99 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.74 դրամով և կազմել 505.54 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 11.79 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 585.10 դրամ մեկ ֆունտի դիմաց: