
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 15/09/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 363.23 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.87 դրամով և կազմել 470.93 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոփոխվել և կազմել է 11.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.55 դրամով և կազմել 562.97 դրամ մեկ ֆունտի դիմաց: