ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 17/01/11
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 365.01 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.05 դրամով և կազմել 484.22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոփոխվել և կազմել է 12.15 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.21 դրամով և կազմել 579.49 դրամ մեկ ֆունտի դիմաց: