ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 29/11/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով և կազմել 359.28 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով և կազմել 475.18 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց մակարդակում: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.42 դրամով և կազմել 560.40 դրամ մեկ ֆունտի դիմաց: