ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 29/12/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.79 դրամով և կազմել 362.84 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.01 դրամով և կազմել 476.63 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է 11.93 դրամ մեկ ռուբլու դիմաց մակարդակում: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 557.87 դրամ մեկ ֆունտի դիմաց: