ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 08/09/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 363.85 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.57 դրամով և կազմել 461.40 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 11.76 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.31 դրամով և կազմել 561.86 դրամ մեկ ֆունտի դիմաց: