Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
23/07/2008 19:00
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է "ԿՇԵՌՔ" ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ՙԿենդանակերպի նշաններ՚ միջազգային դրամագիտական ծրագրերի շրջանակներում  թողարկել է  կշեռքի պատկերով մեկ ոսկե և մեկ արծաթե նոր հուշադրամներ: Ծրագրերում ներառվել են կենդանակերպի տասներկու նշանները:
Հուշադրամների դիմերեսներն ունեն նույն ձևավորումը: Դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` ՙDRAM 10000 ԴՐԱՄ՚ ոսկե հուշադրամի և ՙDRAM 100 ԴՐԱՄ՚ արծաթե հուշադրամի համար: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը` ՙ2008՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշները:  Եզրաշուրթի մոտ  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջանագծով մակագրված է  համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:
Հուշադրամների դարձերեսներն ունեն նույն ձևավորումը: Դաշտի կենտրոնում  կշեռքի  պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է կշեռքի կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Արծաթե հուշադրամի դարձերեսին  պատկերից  վերև առկա է դեղին գույնի ցիրկոնով ձևավորված աստղ: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով:  Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` ՙLIBRA՚ և ՙВЕСЫ՚:
Հուշադրամները շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Դարձերեսի դաշտի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է  Ու. Վալեժակը: Հուշադրամները  դրվագվել են Լեհաստանի դրամահատարանում:

Ոսկե հուշադրամի բնութագիրը.    

Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը            ոսկի, 900 0
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

Արծաթե հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը        100 դրամ
Մետաղը և հարգը                   արծաթ, 925 0
Զանգվածը            28,28 գ
Տրամագիծը            38,61 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            հարթ
Տպաքանակը            12000 հատ

www.cba.am
 

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78