ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26223121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 904 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 720 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 184 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 444 258 550 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6342 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9290 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: