Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ. ՄՈՒՏՔԵՐԻ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՊԵԿ-Ը ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
28/12/2010 11:08
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ. ՄՈՒՏՔԵՐԻ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՊԵԿ-Ը ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

Անցնող հետճգնաժամային տարում Պետական եկամուտների կոմիտեի  գլխավոր խնդիրն է եղել բյուջետային մուտքերի անհրաժեշտ մակարդակի ապահովումը, ինչը հաջողվել է իրականացնել. «Պետական եկամուտների կոմիտեն տարին ամփոփել է` ապահովելով շուրջ 590  մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրած ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով: Համեմատության համար հարկ է նշել, որ 2010թ. հարկային եկամուտները գերազանցել են 2009թ. ցուցանիշը` շուրջ 70 մլրդ. դրամով: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական վճարներին, ապա այս մասով ևս գերակատարում է արձանագրվել շուրջ 500 մլն. դրամով` ապահովելով շուրջ 105 մլրդ դրամ եկամուտներ, ինչը 2009թ. ցուցանիշն գերազանցել է 2.5 մլրդ դրամով կամ 2.5 %-ով»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողներին  հայտնել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ըստ Կոմիտեի ղեկավարի` բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվել են խոշոր հարկ վճարողների հաշվին. «Երեք հազար հարկ վճարող ապահովել է մուտքերի 80%-ը: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող 325 հարկ վճարողներն ապահովել են մուտքերի շուրջ 50%-ը, ասել է թե` հարկային հիմնական բեռը ոչ թե փոքր և միջին ձեռնարկատերերի, այլ խոշոր հարկատուների վրա է դրված եղել»:

Գագիկ Խաչատրյանը առանձնացրել է նաև այն փաստը, որ ծրագրային ցուցանիշների գերակատարումն ուղեկցվել է գերավճարների աճի տեմպի էական նվազեցմամբ: Վերջին երկու տարիներին ՊԵԿ-ին հաջողվել է զսպել նախորդ տարիներին օրինաչափություն դարձած գերավճարների աճի տեմպը.  «2010 թվականին կունենանք մոտ 8 մլրդ դրամի գերավճար, ինչն ընդամենը սահմանին մուծված ԱԱՀ-ի գերավճարներն են, որոնք «գերավճարե անվանել այնքան էլ ճիշտ չէ. հետճգնաժամային տարում աճել են ապրանքների ներմուծման և ՀՀ տարածքում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծավալները, ինչի պարագայում մինչև  ապրանքների իրացումը ՀՀ մաքսային սահմանին և ՀՀ մատակարարներին վճարված ԱԱՀ գումարները շարունակում են հաշվառվել որպես գերավճարներ»:

2010 թվականն ըստ Գագիկ Խաչատրյանի, որակական քայլերի տարի էր, որի ընթացքում հաջողվել է  իրականացնել համակարգի առջև դրված մի շարք գերակա խնդիրներ, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցում, ռիսկերի կառավարման համակարգի առաջին փուլի ներդրում, հարկ վճարողների սպասարկման նոր որակի ներդրում, «Կանաչ ուղու» համակարգի ներդրում:

Գագիկ Խաչատրյանը կարևորել է նաև  ՊԵԿ-ում էլեկտրոնային ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականցված աշխատանքները, որոնց արդյունքում շուրջ 4000 հաշվետվություններ ընդունվել են էլեկտրոնային եղանակով, թեպետ, կոմիտեի նախագահի խոսքով, դա դեռևս բավարար ցուցանիշ չէ:

2010թ.-ը լուրջ ձեռքբերումների տարի էր նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ու հարկ վճարողներին մատուցվող նոր ծառայությունների ներդրման առումով: Ի դեպ 2011-ին հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացումը լինելու է ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից մեկը. «Հաշվի առնելով, որ հարկային և մաքսային մարմինները ոչ միայն բյուջեի մուտքերի ճիշտ ու ժամանակին կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող մարմին են, այլև հարկ վճարողներին ծառայություններ մատուցող կառույց, տարվա ընթացքում իրականացվել են հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում գործարկվել են hարկ վճարողների սպասարկման երկու կենտրոնները, իսկ երրորդը կգործարկվի մոտ օրերս»,- տեղեկացրել է Գ. Խաչատրյանը:

«Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրումը 2010 թվականի գերակա խնդիրն էր, որի իրականացման նպատակով փոփոխություներ են մշակվել ՀՀ մաքսային օրենսգրքում: Օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում, մաքսային հսկողության իրականացման ժամանակ ընտրողականության սկզբունքի, ինչպես նաև հսկողության ձևերի ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի կիրառում, որի արդյունքում կներդրվի մաքսային հսկողության «Կանաչ ուղուե ամբողջական կիրառման համակարգը: Օրինագծով նախատեսվում է նաև ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնություն կիրառել 150,0 հազ. դրամ մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների նկատմամբ` ներկայում գործող 50,0 հազ. դրամի փոխարեն:

Ինչ վերաբերում է 2011 թվականի առաջնահերթություններին, ապա ըստ Գագիկ Խաչատրյանի` գալիք տարվա համար գերակա խնդիր  է սահմանվել մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումը: Այդ նպատակով նախատեսվում է ներդնել` մաքսային հայտարարագրի վճարման էլեկտրոնային համակարգ, մաքսային ձևակերպումների առանձին փուլերի էլեկտրոնային հաշվառում, մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և  հսկողության համակարգ:

Մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատմանը կնպաստեն նաև սահմանային անցման կետերի արդիականացումն ու եվրոպական չափանիշերին համապատասխանեցումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

ՊԵԿ նախագահը առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ 2010թ.-ին, նախորդ տարվա համեմատ, 1509-ով նվազել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընդհանուր քանակը: Այն կազմել է 29029` նախկին 30538-ի փոխարեն (այդ թվում 226-ով նվազել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները` կազմելով 2152` նախկին 2378-ի փոխարեն): Տարվա ընթացքում ստուգումների արդյունքում հայտնաբերված լրացուցիչ գումարները կազմել են 28,6 մլրդ. դրամ: 

Անդրադառնալով կադրային հարցերին` Գ. Խաչատրյանը տեղեկացրել է, որ  2010թ. ընթացքում ՊԵԿ համակարգում ատեստավորվել է 471 հարկային ծառայող, որոնցից 70-ը չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: Նրանցից 31-ը ազատվել են հարկային ծառայությունից, իսկ 39-ը` իջեցվել զբաղեցրած պաշտոնից: Համակարգի թափուր պաշտոնների համար կազմակերպվել է 2 մրցույթ, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 789 քաղաքացի: Մրցույթների արդյունքում հարկային ծառայողի պաշտոնում նշանակվել է 73 դիմորդ:  Աշխատանքներ են տարվել նաև ներքին կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ. 2010թ. ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 398 հարկային և 11 մաքսային ծառայող:

Ձեռքբերումներ են արձանագրվել նաև միջազգային համագործակցության ասպարեզում.  Նախորդ տարում ՊԵԿ-ն անդամակցել է Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպությանը (IOTA) և ընտրվել որպես IOTA-ի լիիրավ անդամ (սկսած 2011թ.-ից):

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98