Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 12.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
03/03/2010 10:57
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 12.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 51.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 38.6 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 34.6 և 21.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.2%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով: Այսպիսով, 2010 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 12.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում ծրագրված 32.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 7.3 մլրդ դրամ հավելուրդով: Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է 9.2 մլրդ դրամ հավելուրդ` նախորդ տարվա 4.4 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 3.3 մլրդ դրամ հավելուրդ` նախորդ տարվա 2.9 մլրդ դրամի դիմաց:

Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 55.4 մլն դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Մասնավորապես` 64.6 մլն դրամի զուտ մուտքեր են ապահովվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսված վճարումները 70.9%-ով կատարվել են` կազմելով 9.3 մլն դրամ: 2010 թվականի հունվար ամսին դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են ‑9.2 մլրդ դրամ: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են ավելի քան 5.6 մլրդ դրամ (եռամսյակային ծրագրի 95.4%-ը), որի հիմնական մասը վճարվել է Հայռուսգազարդ՚ ԲԲԸ-ի կողմից: Ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման արդյունքում հունվար ամսվա ընթացքում 14.8 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2010 թվականի հունվարին պետական բյուջեի արտաքին ֆինանսավորման գծով արձանագրվել է 3.3 մլրդ դրամ հավելուրդ կամ նախատեսվածի 25.9%-ը: Մասնավորապես` 2.8 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը հանդիսանում է նախորդ տարվա պարտավորությունը:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 571.1 մլն դրամ, որը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52