ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Ապրիլի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 67,510,321 ԱՄՆ դոլար` 376.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 75,814,685 ԱՄՆ դոլար` 377.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարկայնության հետ կապերի ծառայությունից:
Միևնույն ժամանակ, նշված այս ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 14,625,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: