
ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Հունիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 79,680,336 ԱՄՆ դոլար` 376.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,312,796 ԱՄՆ դոլար` 376.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,390,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում գործառնություններ չի իրականացվել: