ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 01/02/11
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 363.81 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.72 դրամով և կազմել 500.17 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 10.31 դրամով և կազմել 586.46 դրամ մեկ ֆունտի դիմաց: