ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 25/01/11
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.28 դրամով և կազմել 365.23 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 495.98 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 8.50 դրամով և կազմել 576.30 դրամ մեկ ֆունտի դիմաց: