ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 28/10/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 358.62 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 495.97 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 11.67 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 566.15 դրամ մեկ ֆունտի դիմաց: