Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – "ԿԱՐԻՃ" ՀՈՒՇԱԴՐԱՄ
21/08/2008 20:02
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – "ԿԱՐԻՃ" ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ՙԿենդանակերպի նշաններ՚ միջազգային դրամագիտական ծրագրերի շրջանակներում  թողարկել է  կարիճի  պատկերով մեկ ոսկե և մեկ արծաթե նոր հուշադրամներ: Ծրագրերում ներառվել են կենդանակերպի տասներկու նշանները:
Հուշադրամների դիմերեսներն ունեն նույն ձևավորումը: Դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` ՙDRAM 10000 ԴՐԱՄ՚ ոսկե հուշադրամի և ՙDRAM 100 ԴՐԱՄ՚ արծաթե հուշադրամի համար: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը` ՙ2008՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշները: Եզրաշուրթի մոտ  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջանագծով մակագրված է համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:
Հուշադրամների դարձերեսներն ունեն նույն ձևավորումը: Դաշտի կենտրոնում  կարիճի  պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է կարիճի կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Արծաթե հուշադրամի դարձերեսին  պատկերից  ձախ  առկա է կարմիր գույնի ցիրկոնով ձևավորված աստղ: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` ՙSCORPIO՚ և ՙСКОРПИОН՚:
Հուշադրամները շրջանագծով երկու կողմից ունեն ուռուցիկ եզրաշուրթ:
Դարձերեսի դաշտերի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է  Ու. Վալեժակը: Հուշադրամները  դրվագվել են Լեհաստանի դրամահատարանում:
 
Ոսկե հուշադրամի բնութագիրը.   

Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը            ոսկի, 900 0
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

Արծաթե հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը        100 դրամ
Մետաղը և հարգը            արծաթ, 925 0
Զանգվածը            28,28 գ
Տրամագիծը            38,61 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            հարթ
Տպաքանակը            12000 հատ

 
www.cba.am
 
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83