
ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40.7%-ՈՎ
Kyodo գործակալության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պողպատի արտադրությունը Ճապոնիայում կրճատվել է 40.7%-ով և կազմել 36.69 մլն տոննա, որը պայմանավորված է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պողպատի նկատմամբ պահանջարկի անկմամբ: Պողպատի արտադրության ծավալների նման մեծ անկում չէր գրանցվել վերջին 60 տարիների ընթացքում: