ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ
Կառավարությունն ընդլայնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին աջակցության շրջանակները եւ հնարավորություն տալիս մոտ 2 ամիս առաջ նրան տրամադրված 14 մլն դոլարի վարկը մարել 4 տարվա ընթացքում` սկսած այս տարվա դեկտեմբերի 15-ից: Վարկը տրվել է LIBOR + 8 տոկոսադրույքով: Այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ դրա արդյունքում կոմբինատը կկարողանա իրականացնել նախատեսված ներդրումային ծրագրերը, ներկրել մեքենա-սարքավորումներ, ապահովել իր կողմից պարտավորված աշխատատեղերը եւ կոմբինատի վերագործարկումն իրականացնել ամբողջությամբ: