ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրն իր որոշմամբ հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը։ Այն հանքարդյունահանմամբ զբաղվող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կընձեռի կանոնակարգել օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման իրենց գործառույթները, հստակեցնել հարաբերությունները հասարակության, պետական մարմինների եւ տնտեսավարող մյուս սուբյեկտների հետ, ինչը իր հերթին կնվազեցնի օբյեկտներում հնարավոր տեխնածին վթարների թիվը, դրանց ռիսկի աստիճանը, հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասը։